Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ևս մեկ հայց ներկայացնել գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ փոխհատուցում պահանջելով այն պնդումների համար, թե Էրդողանն ու նրա ընտանիքը հսկայական հարստություն ունեն արտերկրում, գրում է Ermenihaber-ը:
Էրդողանը մտադիր է 2 միլիոն լիրա (մոտ 270 600 դոլար) պահանջել որպես «վնասի փոխհատուցում»:
Ընդդիմադիր կուսակցապետը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահին 2 մլն թուրքական լիրա կվճարի միայն այն դեպքում, երբ վերջինս չենթարկվի ԱՄՆ Կոնգրեսի շանտաժին:
«ԱՄՆ Կոնգրեսը երբ աշխարհի առաջ Թուրքիայի նախագահի աթոռին նստած միհոգավորին ասաց՝ «ուսումնասիրելու ենք քո ունեցվածքը», Էրդողանը «ձեռնոց նետելու» փոխարեն լռեց»,- ասել է Քըլըչդարօղլուն: