Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ չի համաձայնել լրագրողի դիտարկմանը, թե ինքը քաղաքական ակտիվություն է ցուցաբերում:
«Էդ ի՞նչ ակտիվություն եմ ցուցաբերել, որ դուք էլ դա նկատել եք: Ես այսօրվա ասուլիսը ևս քաղաքական ակտիվություն չեմ համարում, որովհետև Ապրիլյան քառօրյան թեև շատ սերտ շաղկապված է քաղաքականության հետ, բայց մենք այսօր խոսում ենք բուն մարտական գործողություններից, դրա պատճառներից ու հետևանքներից»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նա չի պատասխանել ներքաղաքական թեմաներով լրագրողի հարցերին, խոսելով միայն ապրիլյան քառօրյա պատերազմից: