Oգոստոսի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր և տրանսպորտային միջոց, որի վարորդը երթևեկել է առանց դիմակի։
Խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։
Վերահսկողական գործառույթների շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետները իրականացրել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։