Օգոստոսի 19-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում։
Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8855 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7501 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 400 քաղաքացի, նրանցից 86-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 520 բնակիչ։
54 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 38 դեպք: