«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի ելույթին, որի ժամանակ վերջինս ներկայացրել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում իր ներածական ելույթը:
«Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հրապարակեց ապրիլյան քննիչ հանձնաժողովում իր ներածական խոսքը։
Շատ, շատ անհարմար բան կստացվի, եթե հրապարակվի քննիչ հանձնաժողովում նրա ներածական խոսքին իմ պատասխանը։
Ես դա չեմ անի։ Աշխատանքները քննիչ հանձնաժողովում փակ են եղել և հրապարակման ենթակա չեն։ Անհանգիստ նստեք տեղներդ, սպասեք զեկույցին»,- գրել է Արեն Մկրտչյանը։