«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնն» արդեն հինգ ամիս է վերապրոֆիլավորվել է, որպես նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
20.03.2020թ.-ից մինչ օրս սպասարկվել է շուրջ 1800 պացիենտ, այդ թվում` 273 բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում և ունեցել են հիվանդության ծանր և/կամ ծայրահեղ ծանր ընթացք: Շուրջ 150 նոր աշխատատեղեր է ստեղծվել:
28.05.2020թ. գործարկվել է «Հատուկ խնամքի» բաժանմունքը, որը մինչ այժմ սպասարկել է 80 պացիենտ, որոնք բոլորն ունեցել են ինքնուրույն տեղաշարժվելու և ինքնասպասարկման խնդիր: Վերաբացվել է նոր ինֆեկցիոն բաժանմունք:
Հիվանդանոցում ամենատարեց պացիենտը եղել է 96 տարեկան, ով առողջացմամբ դուրս է գրվել հենց հատուկ խնամքի բաժանմունքից:
Այս ընթացքում բարձր մակարդակով և անխափան բուժսպասարկում ապահովելու նպատակով կենտրոնը համալրվել է` նոր թթվածնային կայանով, հոսանքի գեներատորով, մահճակալային ֆոնդն ավելացվել է` հասնելով 192-ի, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքում հասնելով 22-ի:
Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում նորագույն շարժական ռետնգեն սարքով և ռենտգենի թվայնացման սարքով։ Լաբորատոր-գործիքային ախտորոշման բաժանմունքը համալրվել է նոր սերնդի կիսաավտոմատ և ավտոմատ բիոքիմիական անալիզատորներով և այլ տարատեսակ լաբորատոր սարքավորումներով։
Կենտրոնը համալրվել է նաևթոքերի արհեստական շնչառության նոր սարքավորումներով, պացիենտի համար նախատեսված մոնիթորներով և այլ սարքավորումներով: Կատարվել է հիվանդանոցի շենքային պայմանների բարելավում, նորոգման աշխատանքներ և գույքային վերազինում: