Կայացել է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատավճիռը. հայտնում է Euronews-ը: Երկար տարիների հետաքննությունից հետո, ՄԱԿ-ի աջակցությամբ, Նիդեռլանդներում ստեղծված Լիբանանի հատուկ տրիբունալը մեղավոր է ճանաչել շիա «Հեզբոլլահ» կազմակերպության անդամ Սալիմ Ջամիլ Այաշին:
2005 թվականին ամբողջ Մերձավոր Արևելքը ցնցած հարձակման ևս երեք կասկածյալներն արդարացվել են: Ռաֆիկ Հարիրիի դեմ կազմակերպված ահաբեկչության ժամանակ մահացել էր ևս 21 քաղաքացի, 226-ը վիրավորվել էր: Հատուկ տրիբունալը չի կարողացել հաստատել ռումբը պայթեցրած մահապարտի ինքնությունը և չի էլ կարողացել ապացուցել Սիրիայի և «Հեզբոլլահի» մասնակցությունը սպանություններին: