Այսօր ՀՀ տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից:
Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով նաև քաղպաշտպանության ոլորտում փորձի փոխանակման կարևորությանը։ Սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովման համատեքստում քննարկվել են ապաստարանների կառուցման ծրագրերը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակում հնարավոր կլինի իրականացնել տարբեր նախագծեր: Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ Արցախին և Արցախի ժողովրդին մաղթելով խաղաղություն: