Վրաստանը կրկին երկարաձգել է կանոնավոր չվերթների արգելքի ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին տեղեկացնում է վրացական Black Sea Press տեղեկատվական գործակալությունը:
«Միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումը երկարաձգվել է և գործելու է մինչև 2020-ի սեպտեմբերի 30-ը»,- ասվում է Վրաստանի քաղավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին Վրաստանը մարտից դադարեցրել էր միջազգային ավիահաղորդակցությունը:
Հարևան երկրի կառավարությունը խոստացել էր արտասահմանցի զբոսաշրջիկներին ընդունել հուլիսի 1-ից, սակայն ավելի ուշ հայտարարվել էր, որ աշխարհում համաճարակային բարդ իրավիճակի պատճառով միջազգային կանոնավոր չվերթների բացումը հետաձգվում է: