ՀՀ Կառավարության կողմից հաստատված 2020 թվականի՝ Գավառի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
«Կապիտալ վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Հազարաշեն» ԱԿ-ն: Աշխատանքների պայմանագրային արժեքը 8 մլն 20 հազար 580 դրամ է, որից համայնքի բյուջեի մասնաբաժինը կազմում է 55% կամ 4 մլն 411 հազար 319 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջեից տրամադրվել է 45% կամ 3 մլն 609 հազար 260 ՀՀ դրամ:
Աշխատանքների շրջանակներում նախատեսվում է եկեղեցու հարակից այգու հիմնանորոգում, գազոնների կառուցում, սալիկապատում և սալուղիների կառուցում։ Կառուցվող պուրակն իր առանձնահատկությունն ունի. գտնվում է եկեղեցու հարակից և Գավառի ամենակենտրոնական հատվածում։ Այստեղ է տեղակայված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը»,- գրված է հայտարարությունում։