«Ծնողները համավարակի օրերին» կամ «ստուգայցերի ու կասեցումների հակառակ կողմը»` երեխաների աչքերով: Նկարներում պատկերված են՝ ինչպես են տեսչականի աշխատակիցների երեխաները պատկերացնում Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը: Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը հավաքել, ամբողջացրել է երեխաների նկարները: Նաև վիճակագրությունից. օրինակ, միայն մայիսին, թեժ գծի զանգերով խախտումների մասին տեղեկացրել են ավելի շատ, քան նախորդ ամբողջ տարին:
Հունիսին զանգերը պակասեցին, խախտումները՝ ևս: Եվ եթե մի քանի ամիս առաջ ամեն 3-րդ տնտեսվարողի աշխատանքը դադարեցնում էին, հիմա՝ ամեն 10-րդինը: Այսպես 18 000-ը գերազանցող խախտումները ցույց են տվել, եթե նախկինում խախտումներն ամենաշատը ստոմատոլոգիական կենտրոններում ու գեղեցկության սրահներում էին, հիմա պատկերը փոխվել է:
Իսկ մինչև ստուգայցերը շարունակվում են, երեխաները նկարների միջոցով բողոքելով են խնդրում, որ մարդիկ համավարակի հետ ապրելու կանոնները սովորեն, իրենց ծնողներն էլ թեժ գծից զանգեր չստանան` հատկապես գիշերը: