Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները, մարզերում և մայրաքաղաքում ստուգայցեր են կատարել՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցերում և սննդի արտադրություններում:
Իրավիճակը հուսադրող է. Երևանում խախտումներ չեն գրանցվել, իսկ մարզերում՝ գրանցվել է, ընդամենը երկու խախտում՝ գրանցամատյանների թերի լրացում ու դիմակների ոչ պատշաճ կրում:
Շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ հանգստյան տների հանրային սննդի կետերը։ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սունիքի հանգստյան տների ճաշարաններում և ռեստորաններում գրանցվել է ՀՀ պարետի որոշումների պահպանման բարվոք վիճակ:
Սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով՝ այսօր 24 և 48 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների գործունեությունը:
Նախկինում և այսօր արձանագրած խնդիրները շտկելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կշարունակի ստուգայցերն ու կրկնայցերը սննդի շղթայի տնտեսավարողների մոտ։