Ռուսաստանի Դաշնության ռազմական ավագ խորհրդատու, գեներալ-մայորը մահացել է Սիրիայում ավտոշարասյան մոտ պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացրել են ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի ևս երկու զինվորական ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Պայթյունը տեղի է ունեցել Դեր Զորի մոտակայքում հումանիտար օգնության տրամադրումից հետո ավտոշարասյան վերադարձի ճանապարհին: Գործարկվել է պայթուցիկ սարք:
Հայտնի է դարձել, որ գեներալ-մայորն անմիջապես տարհանվել է ու բուժօգնություն ցուցաբերվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: