Ռուսաստանի Դաշնության 83 շրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 4748 նոր դեպք, մեկ օրում մահացության ցուցանիշը կազմում է 132՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Վարակի առավել շատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
Համավարակի սկզբից Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 932493, մահացել է 15872 հիվանդ, ապաքինվել են 742628-ը: