Հաագայի միջազգային տրիբունալը հրապարակել է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատավճիռը: Նիդեռլանդների դատարանը Հարիրիի սպանության գործում Սիրիայի ու «Հիզբալլահի» ղեկավարության մասնակցության ապացույցներ չի գտել: Այս մասին հայտնել է դատավճիռը հրապարակած դատավորը՝ գրում է ТАСС գործակալությունը:
«Դատարանի կարծիքով՝ Սիրիան ու «Հիզբալլահը» Հարիրիի ու նրա քաղաքական դաշնակիցների սպանության համար կարող էին ունենալ շարժառիթներ, սակայն դատարանն ապացույցներ չունի, որ «Հիզբալլահի» ղեկավարությունն ինչ-որ ձևով մասնակցություն է ունեցել Հարիրիի սպանության գործում: Ապացույցներ չկան նաև, որ գործին ներգրավված է եղել Սիրիայի կառավարությունը»,- ասված է դատավճռի փաստաթղթում: