Oգոստոսի 17-ին 1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն:
Հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել և թերությունները շտկելու ցուցումներ տվել: