«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ներկայացրել է վերջին 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։
«Ձեզ ենք ներկայացնում վերջին 6 ամիսների ընթացքում` «Նորք» ԻԿՀ-ում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։
1. Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը՝ ամբուլատոր։
2. Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։
3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։
4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։
5. Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։
6. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։
7. Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։
8. Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում»,- նշված է կենտրոնի գառման մեջ։