Օգոստոսի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 450 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1 հա, 200 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 900 քմ, Սասունիկ գյուղում՝ 1200 քմ,
Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 700 քմ, Հովտաշատ գյուղում՝ մոտ 1 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3 հա, Գայ գյուղում՝ 8000 քմ,
Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ 8000 քմ, 2000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7․3 հա: