Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր:
«Ամբաստանյալի բացակայությամբ նիստը շարունակել անհնար է, այն ենթակա է հետաձգման»,- ասել է դատավորը:
Նիստը հետաձգվել է Գրիգորյանի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը հունվարի 15-ին դատարանի որոշմամբ փոխարինվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: