Մալիում ռազմական հեղաշրջման փորձ է արվում: Երկրի մայրաքաղաք Բամակոյի հարևանությամբ տեղակայված ռազմաբազայում կրակահերթեր են հնչում, սակայն դեռևս պարզ չէ, թե ով ում դեմ է դուրս եկել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ հեղաշրջման առաջնորդը հավանաբար գնդապետ Սադիո Կամարան է: Հայտնի է նաև, որ ձերբակալվել են մի քանի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, այդ թվում են նախարարներ և խորհրդարանի խոսնակը:
Մալիում քաղաքական ճգնաժամ է: Երկրում շաբաթներ շարունակ բողոքի ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը: