Հաագայի միջազգային դատարանը Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեղավոր է ճանաչել «Հիզբալլահ» շիայական կազմակերպության հետ առնչություն ունեցող Սալիմ Ջամիլ Այաշին՝ գրում ՝ Euronews-ը:
«Թեպետ Այաշը միայնակ չի գործել, այնուամենայնիվ կարևոր դերակատարում է ունեցել Հարիրիի դեմ գործողության մեջ: Այաշը մեղավոր է ճանաչվել իր դեմ ներկայացված մեղադրանքների բոլոր կետերով»,-հայտնել է դատավորը:
Այս գործով կար չորս կասկածյալ, որոնք կապված են «Հիզբալլահի» հետ: Կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահը հրաժարվել էր միջազգային արդարադատության հետ գործակցությունից և չի հանձնել իր ոչ մի անդամի: