Աշխարհը դեռևս չի մոտեցել կորոնավիրուսային վարակի դադարեցման համար իմունիտետի անհրաժեշտ մակարդակին՝ հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ներկայումս մենք՝ համաշխարհային բնակչությունը, դեռևս հեռու է իմունիտետի այն մակարդակից, որը հնարավորություն կտա դադարեցնել այդ հիվանդության տարածումը: Մենք պետք է կենտրոնանանք վարակի տարածումը սահմանափակելու անհրաժեշտության վրա, այլ ոչ թե ապրենք հույսով, որ հավաքական իմունիտետը կդառնա մեր փրկությունը: Այժմ դա լուծում չէ»,- հայտարարել են ԱՀԿ-ի ղեկավարները: