Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը դարձավ «Ինտերը», որը կիսաեզրափակչում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Շախտյորի» դարպասը: Մինչ այդ վճռորոշ խաղին մասնակցելու իրավունք էր ձեռք բերել «Սևիլիան»` պայքարից դուրս թողնելով «Մանչեսթեր Յունայթեդին»:
Դյուսելդորֆ քաղաքում Դոնեցկի «Շախտյորի» դեմ կայացած կիսաեզրափակչում «Ինտերի» կազմում դուբլ ձևակերպեցին Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դ՛Ամբրոզիոն: Կոնտեի թիմի առավելությունն ակնհայտ էր: Եզրափակիչ խաղը տեղի կունենա օգոստոսի 21-ին։