Օգոստոսի 17-ին՝ ժամը 21:31-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի հարակից պահեստի տանիքում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, այնուհետև դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել՝ 23:37-ին:
Այրվել են Արմեն Մ․-ին պատկանող պահեստի տանիքի (մոտ 200 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ, տանիքում՝ երեսպատման պաստառ՝ մոտ 100 քմ, մոտ 50 հատ ստվարաթղթե արկղ և 4 հատ սառնարան: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն և կից ավտոտնակ։