Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել. այժմ կառուցվում է 140 փոքրիկի համար նախատեսված մանկապարտեզ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:
«Ընթացքում են բակի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները»,- գրել է Փաշինյանը Ֆեյսբուքի էջում:
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացվելու են Գեղաշենի մշակույթի կենտրոնը և երաժշտական դպրոցը, տեղադրվելու է ջեռուցման համակարգ։