Հաջորդ տարի կմեկնարկեն Ստեփանակերտի՝ Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները. տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Գիտեմ, որ սպասված նորություն պիտի ասեմ. գալիք տարի պետական միջոցներով կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ Շենքի պատմաճարտարապետական տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվի։ Ուստի տեսանելի ապագայում մեր թատրոնն իր հարկի տակ մեծ մշակույթի հետ նորից հաղորդակցվելու հնարավորություն կընձեռնի բոլորիս»,- հայտնել է նա: