Սահմանապահ Այգեպարը վերականգնվում է հակառակորդի հրետանու և անօդաչուների հասցրած վնասից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով լուսանկարներ:
«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։
Ինչպես ասել եմ նաև հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,- գրել է Փաշինյանը։