Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շնորհակալություն է հայտնում ՀՀ ոստիկանության Արարատի մարզային ստորաբաժանման ծառայողներին՝ Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանի, պետի ծառայության գծով տեղակալ Աշոտ Տեր-Մարգարյանի հսկողությամբ 2020 թ. օգոստոսի 16-ին ներկայացված հաղորդմանն արագ արձագանքելու համար։
Ահազանգի հետքերով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) կողմից պահպանվող «Ջղնգյոլ» հատվածի «Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում ոստիկանության ծառայողների, CWR անտառապահների ու «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն։ Հատված ուռենիներն ու ճյուղերը հայտնաբերվել են:
CWR անտառապահները ոստիկանությանը տրամադրել են դեպքի վերաբերյալ առկա անհրաժեշտ տեղեկատվություն, իրականացվել է տեղանքի զննություն, և կազմվել է արձանագրություն։ Դեպքի մանրամասները պարզվում են։