«Մանչեսթեր Սիթիի» արդեն նախկին լեգենդար կիսապաշտպան Դավիդ Սիլվայի արձանը կկանգնեցվի «քաղաքաբնակների» մարզադաշտի՝ «Էթիհադի» դիմաց՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մանչեսթերցիների ղեկավարներն իրենց որոշման մասին հայտնել են ֆուտբոլիստին «Սիթիի» կազմում իր վերջին խաղից հետո: Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազայում կտեղադրվի նաև ֆուտբոլիստի խճանկարը:
Սիլվան «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2010-ին «Վալենսիայից» 28 միլիոն եվրոյի դիմաց. Անգլիայում իսպանացին անցկացրեց 10 մրցաշրջան: «Ռեալ Սոսյեդադը» հայտարարել է կիսապաշտպանի հետ 2 տարվա պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստը համալրել է Սա Սեբաստիանը ներկայացնող ակումբի շարքերը ազատ գործակալի կարգավիճակով այն բանից հետո, երբ սպառվել է նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։