«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչությունը ծառերի ու թփերի, բազմամյա ծաղիկների սեփական «արտադրություն» է սկսել:
Վերջին վեց ամսվա ընթացքում սերմային և վեգետատիվ բազմացման եղանակով ջերմոցում 3000 ծառ և թուփ է ստեղծվել: Դրանք բացառապես Երևանի կլիմայական պայմաններին հարմարված են, ունեն բարձր սանիտարական և հոգեհիգիենիկ նշանակություն:
Այս պահին բույսերը ջերմոցի թաղարներում են ապրում: 1.5-2.5 մետր հասակ առնելուն պես կտեղափոխվեն մայրաքաղաքի այգիներ ու փողոցներ:
Իրականացվում են նաև բուսատեսակների հյուսման փորձարկումներ: Հաջողելու դեպքում ծառերի ու թփերի էքսկլյուզիվ սորտեր կունենանք: