Կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը որոշել է ակումբի նոր նախագահի ընտրության ժամկետները` հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Նշվում է, որ կարիք չկա հիմա անցկացնել նոր նախագահի ընտրություններ, քանի որ մրցաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 12-ին, և այս ժամանակահատվածում հնարավոր չէ «հարթ անցում» կազմակերպել:
Դրանք կանցկացվեն 2021 թվականի մարտի 15-ից հետո: Սա նշանակում է, որ տնօրենների ներկայիս խորհուրդը կապահովի 2020/21 մրցաշրջանում ակումբի ֆինանսական կայունությունը: