Այս տարվա առաջին կիսամյակում արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել 715 մլն 590 հազար դոլար՝ 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ԿԲ հաշվետվությունից: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մասնավոր փոխանցումները կազմել են 866 մլն 586 հազար դոլար:
Թեև կիսամյակային կտրվածքով մասնավոր փոխանցումները նվազել են, սակայն վերջին ամիսներին որոշակի աճ է նկատվել. ապրիլին փոխանցվել է 90 մլն 600 հազար դոլար, մայիսին՝ 102 մլն 16 հազար դոլար, հունիսին այդ ցուցանիշն ավելացել է՝ 169 մլն 411 հազար դոլար: