ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում է: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից:
«Աշխատանքային այցով Կոտայքի մարզի Արամուս համայնքում եմ. 40 տարվա ընթացքում առաջին անգամ այստեղ մանկապարտեզ է կառուցվում 150 երեխայի համար»,- գրել է վարչապետը:
Վարչապետին ուղեկցում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: