Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում «Փինկ Բերրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Լևոն Սաֆարյանի հետ:
«Փինկ Բերրի» ՍՊԸ-ն զբաղվում է պաղպաղակի արտադրությամբ և շուկայում է 2018 թվականից: Իր արատադրանքով պաղպաղակի արտադրամասը բավականին մեծ պահանջարկ ունի բնակչության կողմից:
Մենք քննարկել ենք նմանատիպ արտադրամասի առկայությունը նաև Արցախում, և լիահույս եմ, որ արդեն 2021 թվականին կունենանք նման արտադրամաս մեր երկրում՝ զարգացնելով ինչպես երկու հայկական պետությունների միջև տնտեսական կապերը, այնպես էլ գրեթե 60 նոր աշխատատեղեր ստեղծելով մեր քաղաքացիների համար:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը՝ իր առաջին տեղակալի՝ Արայիկ Դոլուխանյանի հետ»,- տեղեկացրել է Արցախի ԱԺ նախագահը՝ ֆեյսբուքի իր էջում: