ԲԸՏՄ խստացված ստուգայցերը շարունակվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում:
Դիտարկումների ընթացքում խախտումններ չեն արձանագրվել, պահպանվել են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները, սակայն գրանցվել են անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի դեպքեր։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ խախտումները շարունակում են նվազել՝ տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը: