ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, սկսվող աշխատանքային շաբաթը մեկնարկել են կրկնայցերով՝ հանրային սննդի օբյեկտներ, և ստուգայցերով՝ իրացման ցանցի կազմակերպություններ: Մասնագետների կողմից այսօր դիտարկված ընկերություններն էլ շաբաթը սկսել են զգոն և պատրաստված. խախտումներ չեն հայտնաբերվել:
Արձանագրված իրավիճակը փաստում է, որ Տեսչական մարմնի աշխատանքը դրական արդյունք է ապահովել. ՀՀ պարետի որոշումներով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասն ու կատարվում են անվերապահորեն:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Կորոնավիրուսի (Covid 19) հաղթահարմանն ուղղված հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: