ԱՄՆ վարչակազմը հանդիպում չի ծրագրում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև՝ հայտարարել է ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը: «Մենք ուրախ կլինեինք, որ օրերից մի օր Պուտինը գա այստեղ՝ ստորագրելու սպառազինման վերահսկման մասին պայմանագիրը»,- ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ NBC News-ը հայտնել էր, որ Սպիտակ տան ներկայացուցիչների տեղեկություններով՝ Թրամփը ցանկություն էր հայտնել հանդիպելու Պուտինի հետ նախքան նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահի ընտրությունը: