Մոսկվայից Անթալիա մեկնող ինքնաթիռը երկուշաբթի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում` ուղևորներից մեկի ինքնազգացողություն վատացման պատճառով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Նշվում է, որ 43-ամյա ուղևորուհին բողոքել է որովայնի ցավերից: Ինքնաթիռին անմիջապես մոտեցել է շտապօգնության մեքենան: Ուղևորին տեղափոխել են Ադլերի հիվանդանոց: