Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում՝ տեղում ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքներին:
Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի այցը մարզում:
«Ծանոթանում եմ Սևան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքների 2-րդ փուլին»,- գրել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում։
Վարչապետին ուղեկցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Սա Սևանի արևելյան ափն է, 12,5 կմ-անոց հատվածն է, որը նախկինում երբեք, նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտապատված չի եղել: Ի միջի այլոց, սա Սևանի տաք ափն է, և այստեղի բնաշխարհը շատ սիրուն է»,- ասաց վարչապետը Ֆեյսբուքի ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ պետք է ուշադիր լինել բնությանը չվնասելու համար: