Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Բարսելոնան» գլխավորելու ամենահավանական թեկնածուն է՝ տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբի ու 57-ամյա մասնագետի միջև բանակցություններ են ընթանում։ Կողմերը մոտ են համաձայնության հասնելու։
Ամենայն հավանականությամբ՝ Կումանը իսպանական ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր։ Սակայն նրա ղեկավարման 2-րդ տարում ակումբը նոր նախագահ կունենա, որն էլ որոշում կկայացնի Կումանի ապագայի վերաբերյալ։
Ավելի վաղ մարզչին նկատել էին Բարսելոնի օդանավակայանում։ Իսկ «կապտանռնագույների» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել էր Կիկե Սետյենի պաշտոնանկության մասին Չեմպիոնների լիգայի «Բավարիայից» կրած 2:8 հաշվով պարտությունից հետո։