ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ եղել է Ասկերանի շրջանի մի քանի համայնքներում և քննարկել է համայնքներին պատկանող դաշտերը ոռոգման կայուն ջրամատակարարմամբ ապահովելու հարցը:
«Անցած կիրակին անց եմ կացրել Ասկերանի շրջանում: Եղել եմ շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Ուղտասար համայնքներին պատկանող դաշտերում: Տեղում պատասխանատուների հետ քննարկել եմ տարածքը ոռոգման կայուն ջրամատակարարմամբ ապահովելու հարցը: Խնդրի համալիր լուծման համար տվել եմ համապատասխան հանձնարարականներ, ըստ որոնց՝ կկառուցվի նոր ջրագիծ և ջրահավաք մի քանի ավազաններ:
Այցիս ընթացքում նաև աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել: Քննարկված հարցերի թվում էր բնակարանային առկա պահանջարկը: Հանձնարարել եմ շրջկենտրոնում կառուցել բազմաբնակարան նոր շենքեր. Աշխատանքները կսկվեն առաջիկայում»,- գրել է նա: