Լուսավորված ու վերանորոգվող Վանաձոր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` հրապարակելով լուսանկարներ:
«Սուբվենցիոն ծրագրով վերակենդանացել ու լուսավորվել են պատկերասրահի հարակից հրապարակը, Հանրապետության պուրակը, Սևակի անվան այգին, Արցախի պուրակը»,- գրել է նա: