«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը օգոստոսի 14-ին հայտարարեց առողջական խնդիրների պատճառով պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
1lurer.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե Թանդիլյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվելուց հետո ում են առաջադրելու հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
«Քանի որ ընդդիմության խմբակցության ներկայացուցիչ է հանձնաժողովի նախագահը՝ կրկին ընդդիմության խմբակցության ներկայացուցիչ պետք է լինի, բայց մենք դեռևս կոնկրետ թեկնածու չունենք»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ մասին կտեղեկացնեն խմբակցության նիստ գումարելուց հետո:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի է՝ Մանե Թանդիլյանի լիազորությունները դադարեցնելուց հետո պատգամավորական մանդատը կփոխանցվի Ստեփան Ստեփանյանին: