Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ Երևանում շարունակվում են 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Արդեն ներդրվել է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր առմամբ ներդրվելու է ավելի քան 270 մլն ԱՄՆ դոլար»,- գրել է Ավինյանը: