ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելն աջակցություն է հայտնել բելառուսցիներին, որոնք մասնակցում են Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտրվելու դեմ բողոքի ակցիային՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերին»՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Երեկ տեղի է ունեցել Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ հաստատել են պայմանավորվածությունը, որ արտաքին սպառնալիքների մասով իրավիճակի վատթարացման դեպքում կողմերը կարձագանքեն՝ Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի դրույթների համաձայն։
Բելառուսում միաժամանակ երկու ցույց է անցկացվել, մեկը՝ ի պաշտպանություն նախագահ Լուկաշենկոյի, մյուսը՝ ի պաշտպանություն ընդդիմության: Ըստ ներքին գործերի նախարարության տվյալի՝ իշխանամետ հանրահավաքին մասնակցել է 65 հազար մարդ, նրանք հանդես են եկել «Թույլ չենք տա քանդել երկիրը» կարգախոսով: Երկու ակցիան էլ ընթացել է առանց տհաճ միջադեպերի: