2020 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կայացրած որոշումներով Եվրոպական միության անդամ երկրներն ու Շվեյցարիան հրաժարվել են Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրել և փակել են սահմանները նրանց համար, տեղեկացնում է Ermenihaber-ը։
Հայտարարվել էր, որ օգոստոսին հարցը նորից քննարկման կդրվի և համաճարակային իրավիճակով պայմանավորված հնարավոր է սահմանները բացվեն։ Բացման նախնական ամսաթիվ էր նշվել օգոստոսի 31-ը։
Սակայն թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ սահմանները բացելու մասին որոշում հավանաբար չի կայացվի, և օգոստոսի 31-ից հետո էլ ԵՄ երկրներն անհասանելի կլինեն Թուրքիայի քաղաքացիների համար։