Բելառուսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ գրում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն օրենքի՝ վարչապետը, նրա տեղակալները, նախարարները և պետական կոմիտեների նախագահները «կիրականացնեն իրենց լիազորությունները, մինչև նախագահը կձևավորի նախարարների խորհրդի նոր կազմը:
Օգոստոսի 15-ին Մինսկում կայացած նիստի ժամանակ Լուկաշենկոն նշել էր, որ նոր կառավարությունը հիմնականում ձևավորված է:
Միաժամանակ, բելառուսական ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքը, և վերջին օրերին բողոքի ակցիան ուղեկցվում է գործադուլներով: