Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի և կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը հայտարարվում է մեռելոց: Այսօր՝ Աստվածածնի Վերափոխման տոնին հաջորդող օրը, եկեղեցիներում պատարագ է մատուցվել. 1lurer.am-ի հետ զրույցում ասաց տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Տաղավար տոներն են Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնը, Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը, Պայառակերպության կամ Վարդավառի տոնը, Աստվածածնի Վերափոխման տոնը, որի ընթացքում խաղողօրհնեք է կատարվում, Խաչվերացի տոնը:
«Դրանց հաջորդած բոլոր օրերը միշտ հայտարարվում է մեռելոց, որը, որպես կանոն, նվիրվում է ննջեցյալներին, նրանց հիշատակին: Եկեղեցիներում մատուցվող պատարագից հետո հոգեհանգստյան կարգ է կատարվում, և ընթերցվում են տվյալ համայքնի կամ եկեղեցի հաճախող մարդկանց տված ննջեցյալների անունները, այնուհետև ժողովուրդը գնում է գերեզեմաններ՝ իրենց հարազատների շիրիմները խնկարկելու, աղոթք անելու»,- ասաց քահանան:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: