Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետ է կանչել Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովին և նոր դեսպան նշանակել Ֆայիկ Գուլիևին, գրում է Region Monitor-ը:
Միաժամանակ, Գուլիևն ազատվել է Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Ավելի վաղ Ալիևի հրամանով պաշտոնից ազատվել էր Սերբիայում, Չեռնոգորիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: