Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում իսպանական «Սևիլիան» հանդիպեց անգլիական գրանտներից մեկին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին. «կարմիր սատանաներից» գոլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը:
Խաղի 26-րդ րոպեին Սուսոն կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ խաղակեսի 78-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը և հաղթանակ պարգևեց «Սևիլիային»:
Այսպիսով «Սևիլիան» դուրս եկավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ: Նրանց մրցակիցը կորոշվի «Ինտեր»-«Շախտյոր» դիմակայության արդյունքում: